Ամուլսարում բախվել են ոստիկաններն ու քաղաքացիները․ Բերման ենթարկվածներ կան 4 օգոստոսի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախում է սկսվել, կան բերման ենթարկվածներ, փոխանցում է Aysor.am-ը։ Ոստիկանության աշխատակիցները հոդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Տեղում են նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Մկրտիչ Ազիզյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Նրանք կոչ էին արել բոլորին միանալ իրենց Ջերմուկում կամ ակցիա իրականացցնել մայրաքաղաքում։ Ընթերցեք նաև․ Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |