Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել 5 օգոստոսի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Այդ մասին ասվում է Խորհրդի հայտարարության մեջ, որն անցել է երկրի ղեկավար Միշել Աունի նախագահությամբ, գրում է Deutsche Welle-ն։ Մինչ այդ Աունը Twitter-ում իր միկրոբլոգում գրել էր Բեյրությում 2 շաբաթով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին։ «Քաղաքում քաոս էր, մարդիկ՝ խուճապի մեջ, կոտրվել են խանութների ցուցափեղկերը։ Լիբանանում էլէլներգիայի խափանումներ կան, այդ պատճառով փողոցներում մութ է, իսկ փրկարարները դժվարություններ ունեն վիրավորներին հայտնաբերելու գործում»,- հայտնել է պարբերականի թղթակիցը դեպքի վայրից։ Վարչապետ Հասան Դիաբը պահանջել է կատարվածի պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծել։ Ըստ Պոտսդամի Երկրաֆիզիկայի հետազոտական կենտրոնի տվյալների՝ պայթյունի հզորությունը համապատասխանել է 4․5 մագնիտուդով երկրաշարժի հզորության։ Պայթյունը լսվել է մասնակիորեն նաև Կիպրոսում՝ Բեյրութից ավելի քան 200 կմ հեռավորության վրա։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |