Մոտ 100 զոհ Բեյրութում՝ այդ թվում երեք հայ․ Քաղաքը պայթյունից մեծ վնասներ է կրել 5 օգոստոսի 2020 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունի զոհերի հաստատված թիվն ամսի 5-ի առավոտվա տվյալով մոտ 100 է, 4000-ից ավելի մարդ էլ վիրավորվել ու տուժել է։ Պաշտոնական վարկածով՝ 2014-ից նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի հազարավոր տոննաների պայթյուն է եղել, փոխանցում է The Guardian-ը։ Ուժգին պայթյունից տուժել է նաև հայկական համայնքն ու Բուրջ Համուդ թաղամասը, զոհվել է 3 հայ, այդ թվում՝ տեղի լիբանանյան Կատաիբ կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը, հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին ևս վնասվել է։ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ տուժել է անգամ 15 կմ հեռավորությամբ գտնվող ՀՀ դեսպանատունը։ Լիբանանի մայրաքաղաքում ամենածանր վնասներից մեկը կարող է դառնալ ցորենի էլեվատորի ոչնչացումը, փոխանցում է ABC-ն։ Save the Children Կազմակերպությունից հայտնել են, որ քաղաքում սննդի ճգնաժամը կարող է մեծանալ (Լիբանանում մինչ այդ էլ սննդի ճգնաժամ էր հասունանում)։ Լիբանանը բարեկամ երկրներից օգնություն է խնդրել։ Կոչին արդեն արձագանքել են Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ն ու նաև Իսրայելը։ Բեյրութի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է նույնիսկ Կիպրոսում (մոտ 240 կմ հեռավորության վրա), որդանանցի գիտնականների խոսքով` 4․5 մագնիտուդով երկրաշարժի հավասար ցնցում է եղել։ Photo. AP Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |