Շահումյանի հանքավայրը 2020-ի 6 ամսում մոտ 27,000 ունցիա ոսկի է արտադրել![]() 5 օգոստոսի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի առաջին կեսին Կապանի ոսկու հանքարանը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությունն արտադրել է 26,960 ունցիա ոսկի և նպատակ ունի մինչև տարեվերջ արտադրել 55,000 ունցիա։ Այս մասին հայտնում է Proactive Investors-ը։ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդի» ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ: 2006 թվականից հանքավայրը շահագործվել է կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» կորպորացիայի կողմից, 2016-ին այն վաճառվել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը, որն էլ իր հերթին վաճառել է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդին»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |