Ծառուկյանը ֆինանսապես կաջակցի Լիբանանի հայ համայնքին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը

Ծառուկյանը ֆինանսապես կաջակցի Լիբանանի հայ համայնքին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը

PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութում աղետից տուժած հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է կաթողիկոս Արամ Առաջինին՝ հեռախոսազրույցում։

ԲՀԿ նախագահն իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ հայրենակիցների մահվան կապակցությամբ: Նա Արամ Առաջինին հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ միջոցները կհատկացվեն անհապաղ՝ օգոստոսի 5-ին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վրավորներ։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---