Բեյրութում պայթյունից հասցված վնասը գնահատել են $3-5 մլրդ![]() 5 օգոստոսի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը $3-5 մլրդ է գնահատել վնասը Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից։ Աբբուդը նաև հայտնել է 10 հրշեջի մահվան մասին։ Նա հավելել է նաև, որ անօթևան մնացած բնակիչների թիվը հարյուրներով է հաշվում, գրում է ՏԱՍՍ-ը` LBC հեռուստաալիքին հղոմով։ Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել, երկրում սուգ է։ 2 շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Վերջին տվյալերով՝ պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, ավելի քան 4000-ը՝ տուժել է։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վրավորներ։ Վնասաներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |