Ֆրանսիայի նախագահը Բեյրութ կմեկնի![]() 5 օգոստոսի 2020 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 6-ին կմեկնի Բեյրութ՝ պայթյունից հետո հանդիպելու «քաղաքական բոլոր գործիչներին», փոխանցում է Barron’s-ը։ Մակրոնը կհանդիպի Լիբանանում իր պաշտոնակցին՝ Միշել Աունին, որի հետ օգոստոսի 4-ին արդեն հեռախոսազրույց ունեցել է։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ պատրաստ են 3 ինքնաթիռ ուղարկել՝ որոնողափրկարարական անձնակազմով և բժշկական սարքավորումներով։ Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Մահացածների թվում 6 հայ կա։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |