«Իմ քայլը» ՍԴ դատավորների թեկնածության հարցում միասնական դիրքորոշում չունի 5 օգոստոսի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության նիստում օգոստոսի 5-ին քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հարցը, հայտնել է խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Նա հայտնել է, թե խմբակցությունն առաջադրված թեկնածուների վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի: «Դիրքորոշում չի կարող լինել, կլինի այն ժամանակ, երբ մենք կկազմակերպենք քվեարկություն, կկայացվի որոշում, և մեր գործընկերը կհրապարակի այդ արձանագրությունը, որից կերևա Աժ դիրքորոշումը՝ կոնկրետ թեկնածուի նկատմամբ»,- ասել է Բաղդասարյանը: Պատասխանելով ՀՀ նախագահի կողմից՝ մեկ անգամ արդեն մերժված թեկնածուին դարձյալ առաջադրելու մասին հարցին, Բաղդասարյանն ասել է, որ «Իմ քայլի» պատգամավորների դիրքորոշումը նրա նկատմամբ չի փոխվել: «Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի ձևով, ես նույն ձևով կքվեարկեմ նաև այսօր կամ վաղը: Ի վերջո, այդ մարդու չափանիշների, մարդու կյանքի մեջ ոչ մի բան չփոխվեց: Անհասկանալի է նախագահի այն քայլը, որ առաջադրում է նույն մարդուն՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է, և այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է, և այդ որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացրել»,- ասել է պատգամավորը։ Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, այն մեկ անգամ արդեն ԱԺ-ն մերժել էր: Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցման արդյունքում, ՍԴ-ում այժմ դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Թափուր տեղերի համար Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |