Ավինյան․ ԱԴ-ն ևս 1 ամսով կերկարաձգվի, որոշ սահամնափակումներ էապես կփոփոխվեն 5 օգոստոսի 2020 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտակարգ դորւթյան ռեժիմը ևս մեկ ամսով կերկարաձգվի, բայց էական փոփոխություններ կլինեն ԱԴ որոշ սահամնափակումների հետ կապված, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Ներկայումս գործող ԱԴ-ի ժամկետը լրանում էօգոստոսի 12-ին: Նա նշել է, որ սա, ամենայն հավանականությամբ, կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, դրանից հետո Ազգային ժողովում կքննարկվի արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքների փոփոխության հարցը։ Նա նշել է, որ վերնայավելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման որոշ սահմանափակումներ, հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը։ Ավինյանի խոսքով` համաճարակային կանոնների պահպանումից է կախված, թե որքան վաղ կվերացվեն կամ կվերանայվեն որոշ սահմանափակումներ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է։ Oգոստոսի 5-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,586-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 770 դեպք կա, կորոնավիրուսով վարակված է եղել, բայց այլ պատճառով մահացել է 228 հոգի։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,850 է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |