ՊՆ․ Նորակոչիկների երդման արարողություններին ծնողները չեն մասնակցի

ՊՆ․ Նորակոչիկների երդման արարողություններին ծնողները չեն մասնակցի

PanARMENIAN.Net - Նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները: Նպատակը զորամասեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելն է, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ն խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին և նշում, որ դրանք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով:

Հայաստանի զինված ուժերում կորոնավիրուսի դեմ կանխարգելման միջոցառումները սկսել են դեռ փետրվարի վերջից։ Մինչ օրս արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, ժամկետայինների արձակուրդներն ու ազատ արձակումները։ Ամառային զորակոչին ենթակա բոլոր քաղաքացիները նախքան ծառայության վայրի վիճակահանությանը մասնակցելը թեստավորվում են կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---