Իտալիայի պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իտալիայի պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Իտալիայի պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Փաստաթուղթը վավերացվել է 414 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նշվում է, որ առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի նախագահի ստորագրմանը։

2019-ի սեպտեմբերին Իտալիայի Սենատն էր վավերացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---