ՀՀ-ում կորոնավիրուսի 233 նոր դեպք կա և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 233 նոր դեպք կա և 2 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,819-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 233-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 772 դեպք կա, այլ պատճառով՝ 228։

Ապաքինվել է ևս 706 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 31,556 է։ Փաստացի բուժվողների թիվը 7263 է։

Մեկ օրում թեստավորվել է 1588 մարդ։

Ընդհանուր առմամբ, 171,600 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---