Ռիսկային կոլեկտիվներում և փակ վայրերում գտնվողները կթեստավորվեն՝ անկախ ախտանիշերից

Ռիսկային կոլեկտիվներում և փակ վայրերում գտնվողները կթեստավորվեն՝ անկախ ախտանիշերից

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշ գործարաններում, այլ հաստատություններում սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնի՝ այսկերպ փորձելով հաղթահարել համաճարակը, հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։

Երկրում դեպքերի հայտնաբերելիության ցուցանիշը դրական միտում ունի․ նախկինում դրական դեպքերն օրվա հետազոտությունների 25-30% չափով էին, այժմ 15%-ի:

Նախարարի խոսքով՝ աստիճանաբար ընկնում է բժշկական ցուցումներով դիմելիությունը և թեստավորումը դառնալու է վարակի հայտնաբերման հիմնական ցուցումներից մեկը։

«Հայտնաբերելիության մեծացման առումով խորհուրդ է տրվում թեստավորման ծավալներն այն մակարդակում պահել, որ հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10%-ը։ Դրան հասնելու համար է, որ մենք վերցնում ենք ռիսկային փակ հաստատությունների՝ կոլեկտիվներ, բանկեր, փակ հաստատաություններ և հետազոտելու, համաճարակաբանական կապ գտնելու ուղղությամբ աշխատանքներ տանում։ Եթե այդ հաստատություններում մեկ հոգի դրական է հայտնաբերվում, մենք չենք սպասում, որ սիմպտոմներ լինեն մյուսների մոտ»,- նշել է Թորոսյանը։

Նախարարը հայտնել է, որ վերջերս հոգեկան առողջության կենտրոններից մեկն են հետազոտել, միանգամից՝ 350 հոգու և հայտնաբերել են դրական 25 դեպք, որոնք որևէ սիմպտոմ չեն ունեցել։

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,819-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 772 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Առողջացածների ընդհանուր թիվը 31,556 է։ Փաստացի բուժվողների թիվը 7263 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---