Ձերբակալվել է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը

Ձերբակալվել է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ նախկին պաշտոնյան ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

Առաջին անգամ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2008-ին, ապա վերանշանակվել էր 2013-ին՝ 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---