Արտասահմանում ուսումը շարունակելու համար կգործի արդեն տրված տարկետումը. Նոր կարգ կա 6 օգոստոսի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը տարկետման նոր կարգ է սահմանել, համաձայն որի քաղաքացուն բուհ ընդունվելու համար տրվող տարկետումը կշարունակի ուժի մեջ մնալ մինչև 26 տարեկանն արտասահմանյան այլ ուսհաստատություն դիմելու դեպքում։ Ներկայացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ դրանով փորձ է արվում գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել։ Նրա խոսքով՝ սահմանվող նոր կարգով, տարկետման իրավունք ստացած քաղաքացիներին հնարավորություն կտրվի դրանից օգտվել մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ գործող կարգով ուսանողը, փաստորեն, ավելի բարձր մակարդակի ուսումնական հաստատություն ընդունվելու պարագայում զրկվում էր տարկետման իրավունքից ու ստիպված է նորից դիմել` նոր տարկետում ստանալու համար։ «Հիմա կրթության շարունակականությունն ապահովելու համար այդ տարկետումը կշարունակի մնալ ուժի մեջ մինչև 26 տարեկանը, բայց ոչ ավելի, որպեսզի դա չօգտագործվի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար»,- նշել է վարչապետը։ Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը նաև հիշեցրել է․ որ քննարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը և առաջիկայում այն կընդունվի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |