Վարչապետի գլխավորությամբ ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի![]() 6 օգոստոսի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի որոշմամբ կառավարությունը կստեղծի ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Դրա նպատակը կառույցի բարեփոխումների ռազմավարության և 2020-2022-ի գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումն է։ Խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդամներն են լինելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը, Գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ԱԺ պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |