Մակրոնը՝ լիբանանցի ղեկավարներին․ Եթե ռեֆորմներ չլինեն, երկիրը կխորտակվի![]() 6 օգոստոսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութի պայթյունից հետո այցելել է Լիբանան՝ իր աջակցությունը հայտնելու երկրին և հայտարարել, որ Լիբանանը «կշարունակի խորտակվել», եթե ղեկավարները ռեֆորմների չգնան, փոխանցում է Reuters-ը։ Մակրոնն առաջին օտարերկրացի ղեկավարն է, ով օգոստոսի 4-ի պայթյունից հետո Լիբանան է ժամանել։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Բեյրութ ժամանելուց հետո Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրն անվերապահորեն աջակցում է լիբանանցիներին, սակայն ինքը «դառը ճշմարտությունը» կասի տեղացի քաղաքական գործիչներին։ «Բացի պայթյունից, մենք գիտենք, որ այստեղ ճգնաժամը լուրջ է։ Տեղի առաջնորդների պատմական պատասխանատվություն է ենթադրվում։ Մենք չենք կարող շրջանցել իրար դառը ճշմարտությունը հայտնելը։ Եթե ռեֆորմներ չիրականացվեն, Լիբանանը կշարունակի խորտակվել»,- ասել է Մակրոնը՝ անդադառնալով էներգետիկ ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |