Պետերբուրգում ձերբակալվել է 2 հայի վրա հարձակման մեջ կասկածվող ադրբեջանցին![]() 6 օգոստոսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են մի անդրկովկասցու, ով կասկածվում է իր երկրի հարևան պետության քաղաքացիների վրա հարձաման մեջ, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունից։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ադրբեջանցի է, ով կասկածվում է 2 հայի վրա հարձակման մեջ։ Ըստ Ոստիկանության՝ վեճը եղել է երկու էթնիկ խմբերի միջև, միջադեպի մասին փաստող տեսանյութը համացանցում է։ Տեսանյութից երևում է, որ տղամարդը, ով մենակ չի եղել, վիրավորական խոսքեր է հնչեցնում 2 հոգու հասցեին՝ նրանց ազգությունը նշելով։ Կասկածյալը 40 տարեկան է, նա գրանցված է որպես անհատ ձեռներեց և ՌԴ-ում սրճարան ունի։ Նրա դեմ ՌԴ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել էթնիկ ատելություն հրահրելու համար, խափանման միջոց դեռ ընտրված չէ։ Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ կասկածյալը, անձը չպարզված այլ մարդկանց հետ, անհնադուրժողականություն դրսևորելով հայերի նկատմամբ, 2020-ի հուլիսի 27-ին հարձակվել է ՀՀ երկու քաղաքացու վրա, հարվածել նրանց՝ արժանապատվությունը նվաստացնող խոսքեր հնչեցնելով։ Այդ գործողությունների տեսագրությունը նա տեղադրել է համացանցում՝ տուժողներին նվաստացնելու, նրանց հանդեպ ատելություն հրահրելու համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-16-ին հայ ադրբեջանական սահմանային լարումից հետո։ Ադրբեջանցիների սանձազերծած լարման հետևանքով 5 հայ զինծառայող էր մահացել, ադրբեջանական կողմը հայտնել էր 13 զոհի մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |