Գեյթս․ Կլիմայի փոփոխությունն ավելի շատ մարդու կյանք կխլի, քան Covid-19-ը![]() 7 օգոստոսի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Երկրագնդի վրա կլիմայական փոփոխությունները հաջորդ տասնամյակներին կարող են հանգեցնել անհամեմատ շատ թվով մարդկանց մահվան, քան կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին իր բլոգում գրել է Microsoft ընկերության հիմնադիր-տնօրեն Բիլ Գեյթսը։ Նրա խոսքով՝ ինչքան էլ սարսափելի լինի համաճարակը, կլիմայի փոփոխությունը կարող է ավելի վատը լինել։ Հաջորդ 40 տարվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացումը, ըստ կանխատեսումների՝ կհանգեցնի 100,000 հոգու հաշվարկով 14 մարդու մահվան։ Հարյուրամյակի վերջում, եթե արտանետումների ծավալները շարունակեն աճել, կլիմայի փոփոխությունը կգրանցի 100,000 մարդու հաշվարկով 73 մահ։ Այլ կերպ ասած՝ 2060-ին կլիմայի փոփոխությունը կլինի այնքան մահացու, ինչքան Covid-19-ը, իսկ 2100 թվականին այն կարող է լինել 5 անգամ ավելի մահացու։ Օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 19,091,446 մարդ, մահացել՝ 714,767-ը, առողջացել՝ 11,550,232-ը։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |