Սերժ Սարգսյանը մինչև խոստացած ասուլիսը կպատասխանի Ապրիլյանի մասին մի քանի հարցի 7 օգոստոսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: Այդ մասին հայտնում է նրա գրասենյակը։ Ապրիլի 16-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, որոշ ժամանակով անհնարին է դարձրել նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։ Այնուամեյանիվ, դրանք չեն փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ նախորդելու են դրանց: Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք 5 կարճ տեսանյութը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018-ից ի վեր Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ: Ըստ Սարգսյանի՝ Ապրիլյանի մասով ասուլիսից հետո լրագրողների հետ միասին կորոշի՝ ինչ թեմաներին են վերաբերելու հաջորդ ասուլիսները:
Շարքի մյուս տեսանյութերը՝ առաջիկա ժամերին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |