Հայ 172 բուժաշխատողի մոտ Covid-19-ի հակամարմիններ են գտել 7 օգոստոսի 2020 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բուժաշխատողների շրջանում Covid-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն է անցկացվել։ Թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատորիաներում։ Տվյալները հավաքվել են 2020-ի հունիսի 12-ից հուլիսի 16-ը, հիվանդանոցներից մեկում՝ մայիսի վերջին: Մասնակցել է 1148 բուժաշխատող 14 բուժհաստատությունից՝ 4 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն։ Նրանցից 14,98%-ի մոտ (172 մարդու) հայտնաբերվել են Covid-19 դեմ հակամարմիններ: Հարցմանը մասնակցել է 774 բուժաշխատող 13 բուժհաստատությունից` 3 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն: Հիվանդանոցների բուժանձնակազմից հետազոտությանը մասնակցել է 769 հոգի, որոնցից 18.5%-ի մոտ (142 մարդու մոտ) հայտնաբերվել են Covid-19 դեմ հակամարմիններ։ ԱԱՊ օղակի բուժհաստատություններից մասնակցել է 379 մարդ, որոնցից 7․9%-ի մոտ (30 մարդու) հայտնաբերվել են Covid-19 դեմ հակամարմիններ։ Նախկինում Covid-19 հիվանդություն ՊՇՌ տեստով հաստատված 31 մասնակիցներից 77.4%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, մինչդեռ 22.6%-ի մոտ չեն հայտնաբերվել: ՊՇՌ տեստով հաստատված Covid-19-ով վարակվածների համամասնությունը հիվանդանոցի բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ ԱԱՊ հաստատությունների բուժաշխատողների մոտ մայիս ամսին: Այսինքն երբ նրանք նոր սկսել են զբաղվել Covid-19 հիվանդների բուժմամբ և բավարար փորձ չեն ունեցել պաշտպանիչ հանդերձանք կրելու: Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ հաստատված Covid-19 տարածվածությանը: Հիվանդանոցում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված Covid-19 հիվանդություն) քան ԱԱՊ օղակում (2.3 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված Covid-19 հիվանդություն): Ըստ հետազոտության արդյունքների` հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։ Համաձայն հետազոտության նախնական տվյալների` Covid-19-ին բնորոշ հիմնական ախտանիշների մեծամասնությունը, ներառյալ կոկորդի ցավ, հազ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հոգնածություն, մկանացավ, հոդացավ, համի և հոտի զգացողության կորուստ, ախորաժակի կորուստ, և փորլուծություն ավելի շատ հանդիպել են Covid-19 հակամարմիններ ունեցող մասնակիցների խմբում, քան հակամարմիններ չունեցող խմբում։ Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման հիմնական միջոցառումներին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում |