Սարգսյանը՝ Ապրիլյանի հանձնաժողովի նիստին մասնակցելու մասին․ Չգնալ չէի կարող՝ թաքցնելու բան չունեմ

Սարգսյանը՝ Ապրիլյանի հանձնաժողովի նիստին մասնակցելու մասին․ Չգնալ չէի կարող՝ թաքցնելու բան չունեմ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը 5 հոլովակ է թողարկել, որտեղ նա պատասխանում է Ապրիլյան պատերազմի մասերին հարցերի։

Սարգսյանը նշել է, որ չէր կարող չգնալ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին, քանի որ թաքցնելու բան չունի։

1-2 րոպեանոց «Խոսենք անկեղծ․ Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» անունով հոլովակների շարքում նա անդրադառնում է 2016-ի քառօրյայի իրադարձություններին։ Նրա խոսքով՝ ճշմարտությունն այն է, որ «2016-ի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակցեց մեզ վրա և պարտվեց»։

Օգոստոսի 7-ին Սարգսյանի գասենյակից հայտնել էին, որ նա սկսում է պատասխանել հանրույթանը հետաքրքրող հարցերի։ Ապրիլի 16-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Սարգսյանի գրասենյակից նշել են, որ կարճ հոլոակների ձևաչափով հարցերի պատասխանելը չի փոխարինի մամուլի ասուլիսին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---