ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հատել են 40,000-ը![]() 8 օգոստոսի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,185-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 200-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 8 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 785 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ապաքինվել է ևս 387 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 32,395-ն է։ Փաստացի բուժվողների թիվը 6777 է։ Մեկ օրում թեստավորվել է 1444 մարդ։ Ընդհանուր առմամբ, 174,438 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |