Հռոմի Պապը 250,000 եվրո է փոխանցել Բեյրութի պայթյունից տուժածներին![]() 8 օգոստոսի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 250,000 եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցիներին՝ օգնելու Բեյրութի պայթյունից տուժածներին, փոխանցում է «Իզվեստիան»։ Օժանդակությունը փոխանցվել է Բեյրութի կաթոլիկների ներկայացուցիչների միջոցով։ Պապը նաև իր աջակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Երկրում ընդհանուր առմամբ 157 զոհի և 5000 վիրավորի մասին է հայտարարվել: Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Լիբանանի ղեկավարությունն օգնություն է խնդրել բարեկամ երկրներից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |