Հեզբոլլահը հերքում է Բեյրութի նավահանգստում զենք պահելու մասին լուրերը![]() 8 օգոստոսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի տարածքում գործող Հեզբոլլահ արմատական շարժման առաջնորդ Սայադ Հասան Նասրալլահը կտրականապես հերքել է Բեյրութի նավահանգստում զենք և զինամթերք պահելու մասին լուրերը և կոչ է արել բաղմակողմանի հետաքննություն իրականացնել` մեղավորներին պատժելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ Հեզբոլլահը հերքել էր նաև նավահանգստին հարվածելու լուրերը։ Լիբանանում պայթյունից հետո երկրում և աշխարհի շատ այլ երկրներում դավադրապաշտական բազում տեսություններ և ֆեյքեր են սկսել շրջանառվել Նավահանգիստը խոցելու մասին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Photo. AFP/HO/IRAN PRESS Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |