Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա![]() 10 օգոստոսի 2020 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Covid-19 ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը: Համաճարակի բռնկումից ի վեր Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7071 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |