Լուկաշենկոյի հիմնական մրցակից Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների արդյունքները10 օգոստոսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան հրաժարվել է ընդունել նախագահական ընտրությունների մասով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։ Նա հաղթող է համարում իրեն, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Բելառուսը։ Շտաբը պատրաստ է երկարատև ցույցերի՝ հանուն խաղաղ բարեփոխումների։ Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։ Օգոստոսի 9-ին՝ Բելառուսի տարբեր կետերում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո վերսկսել էին հակաիշխանական ցույցերը։ Իրավապահները բիրտ ուժ և հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ և սպանված։ Տիխանովսկայան ցույցերի ժամանակ կատարվածը որակել է անթույլատրելի և ասել, որ շտաբն իրար հակասող տեղեկություններ է ստանում զոհվածների մասին։ Եթե մարդկանց զոհվելու մասին տվյալները հաստատվեն, սա կլինի վերջի սկիզբը։ Կարդացեք նաև՝ «Տառականը» ընդդեմ երեք կնոջ․ Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով» Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |