Ինքնաթիռում վարակվելու հավանականությունը ցածր է10 օգոստոսի 2020 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը պարզել է, որ 2 ժամ տևող թռիչքի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու շանսերը 4300-ից 1 են, իսկ եթե ուղևորների մեջտեղում ազատ տեղ է թողնվում, 7770-ից՝ 1։ Թռչելն ինչ-որ չափով անվտանգ է նաև նրա համար, որ օդն անընդհատ թարմացվում է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Նշվում է՝ թեև հայտնի է, որ մարդկային կուտակումները փակ վայրում վտանգավոր են, ինքնաթիռները, գոնե մինչ այժմ, չեն եղել վիրուսի գերտարածման վայր։ Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ թռչելը լիովին անվտանգ է, քանի որ անվտանգությունը հարաբերական է և սուբյեկտիվ: Սակայն քանի որ սահմանափակումները շարունակվում են փոխվել, երկարատև համաճարակի պայմաններում պետք է մտածել ռիսկ-առավելություն հարաբերակցության տեսակետից։ Օգոստոսի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի 19,863,850 դեպք է գրանցվել, մահացել է 731,453 մարդ, առողջացել՝ 12,121,027-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի |