Վոլգոգրադի գազալցակայանում պայթյունի արդյունքում 13 տուժած կա

Վոլգոգրադի գազալցակայանում պայթյունի արդյունքում 13 տուժած կա

PanARMENIAN.Net - ՌԴ Վոլգոգրադ քաղաքի գազալցակայանում գազի պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել․ 10 մարդ հոսպիտալացվել է այրվածքներով, մյուսները հրաժարվել են հոսպիտալացումից։ Տուժանծերից 4-ը հրշեջ է։

Բռնկվել են գազալցակայանի շենքն ու գազատար ավտոմեքենան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ԱԻՆ մեքենայի վարորդը, ԱԻՆ մեկ այլ աշխատակից մարմնի 50 տոկոսի այրվածքներ ունի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ տուժածը գազատար ավտոմեքենայի վարորդն է, սակայն պարզվել է, որ վերջինս ողջ և առողջ է։

Հրդեհը մարվել է։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---