Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել![]() 10 օգոստոսի 2020 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Օգոտոսի 10-ի կառավարության նիստի ժամանակ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր հրաժարակաի և խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Կառավարությունը որոշել է պայթյունի հետաքննությունն ուղարկել դատական բարձրագույն խորհուրդ, որի որոշումները չեն կարող բողոքարկվել: Նախօրեին որոշ նախարարներ հրաժարական էին տվել, իսկ օգոստոսի 10-ի կառավարության նիստի ժամանակ նրանց միացել էին ևս մի քանիսը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է 220 զոհի և 6000 վիրավորի մասին։ Կան նաև անհետ կորածները։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Պայթյունի հաջորդ օրերին երկրում հակակառավարական բողոքի ակցիաներ են անցկացվել։ Photo. AFP/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |