«Ավրորան» մինչև $200,000 կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելուն![]() 11 օգոստոսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - «Ավրորան» մինչև $200,000 կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաև #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու տեղի հայ համայնքին: Այս մասին հայտարարել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը, նաև «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին։ «Ավրորան» Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով $100,000 աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, $50,000 կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար: 2020-ի օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge շարժումը կօգնի նաև միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք: Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել ևս $50,000՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ: Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգիստում պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Պաշոնական վարկածով պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |