ԱՀԿ․ Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան![]() 11 օգոստոսի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան՝ չնայած աշխարհում վարակակիրների թիվը 20 մլն-ի է հասնում, իսկ մահերինը՝ 750,000-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ ԱՀԿ ղեկավարը հորդորել է կորոնավիրուսի դեմ պայքարում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովի ու խաղաղօվկիանոսյան երկրներից, որոնց հաջողվել է վիրուսի տարածումը կանխել վաղ փուլում։ Հեբրեյեսուսը համաշխարհային առաջնորդներին հորդորել է գործել, իսկ քաղաքացիներին՝ հետևել սահմանափակման նոր միջոցներին։ «Իմ կոչը բյուրեղի պես պարզ է՝ ճնշել, ճնշել և ևս մեկ անգամ ճնշել վիրուսը»,- եզրափակել է նա։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ առայժմ չկա կորոնավիրուսի դեմ պայքարի իդեալական տարբերակ, և, հնարավոր է, այն չլինի էլ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |