ԱԴ-ն երկարաձգվեց․ Օտարերկրացիները կկարողանան երկիր մուտք գործել

ԱԴ-ն երկարաձգվեց․ Օտարերկրացիները կկարողանան երկիր մուտք գործել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ևս 30 օրով կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17։00-ն, Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ որոշ մեղմացումներ կան արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների մասով։ Նա հայտնել է, որ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց երկիր մուտքի արգելքը։

Եթե անձը երկիր մուտք գործելիս չի հոսպիտալացվում, ապա 14 օրով ինքնամեկուսանում է, այդ ընթացքում կարող է թեստավորվել և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնմեկուսացումից։

Վերացվում է ՀՀ-ում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն այդ ընթացքում անհրաժեշտ է դիմակ կրել և սոցհեռավորություն պահել։ Մեղմացվում են ընտանեկան և ժամանցային միջոցառումների կազմակերպման համար կիրառվող արգելքները, դրանք կարելի է կազմակերպել բաց և փակ տարածքներում, ոչ ավելի քան 40 հոգով և պահպանելով անվտանգության կանոնները։

Բադասյանի խոսքով՝ վերացվել է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։

Նախարարը նշել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների կիրառումը դեռևս կարող է ազդել վարակակիրների թիվի աճի վրա։

Կառավարության որոշման հիմքով Ազգային ժողովում օգոստոսի 12-ին հատուկ նիստ կգումարվի։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն արդեն 5 անգամ երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---