Թրամփը մտադիր է Moderna-ից Covid-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնել12 օգոստոսի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայազգի հայտնի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna-ից Covid-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնել, եթե այն գրանցվի։ Նա հայտարարել է, որ իր աշխատակազմը համաձայնության է եկել ընկերության հետ, գրում է Deutsche Welle-ն։ ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Covid-19-ի դեմ ամերիկյան 3 պատվաստանյութ արդեն կլինիկական փորձարկումների 3-րդ փուլում է։ Pfizer-BioNTech և Moderna ընկերություններն առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում։ Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել ԱՄՆ-ում նոյեմբերի սկղբին։ Moderna ընկերությունը պլանավորում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել $50-ից $60 յուրաքանչյուր կուրսի համար (2 դեղաչափ), ինչն առնվազն $11-ով ավելի թանկ է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |