Հայ քահանան Լոս Անջելեսի ոստիկանությանը դատի է տվել ցույցի ժամանակ իր հանդեպ ուժի կիրառման համար

Հայ քահանան Լոս Անջելեսի ոստիկանությանը դատի է տվել ցույցի ժամանակ իր հանդեպ ուժի կիրառման համար

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնաթող քահանա Տեր Արմեն Բաղրամյանը դատի տվել Լոս Անջելեսի ոստիկանության բաժնին՝ հայտարարելով, թե սպան հուլիսին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց խաղաղ հավաքի ժամանակ իր հանդեպ անհամաչափ ուժ է կիրառել՝ պատճառելով վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Asbarez.com-ը։

Դատական նիստի համաձայն, ըստ քահանայի՝ սպա Ռուիզը հրացանի կոթով հարվածել է իր ստամոքսին, և մինչ նա փորձել է վերականգնել հավասարակշռությունը, սպան ևս մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին։

Տուժածը դեպքի վայրից շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Հուլիսի 21-ին հայազգի ցուցարարները Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել՝ ՀՀ հանդեպ Ադրբեջանի սահնձազերծած ռազմական գործողությունների դեմ։ Շենքի մոտ հավաքվել էին նաև ադրբեջանցիներ։ Ցուցարարների միջև ծեծկռտուք է եղել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---