Փաշինյան․ Բիզնեսի ստանդարտները պետք է դաժանորեն բարձրացվեն13 օգոստոսի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի ճգնաժամից հետո ամենադաժան ձևով պետք է բիզնեսի կարգապահությունը և ստանդարտները բարձրացվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խնդիրները երբևէ պատկերացրածից ավելի խորն են։ Փաշինյանը նշել է, որ ճգնաժամի ժամանակ գործարարները գումար են խնդրում բյուջեից, իսկ նախաճգնաժամային փուլում այդ բյուջեն ձևավորելու համար հարկեր տալուց դժվարանում էին։ «Հանդիպումների ընթացքում սա հիշեցնում էի գործարարներին։ Դրա համար էլ գործարար շրջանակներն իմ հանդիպումներից դուրս են գալիս և ասում՝ դժգոհ ենք։ Այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռուպացված է, մենք էլ ենք տանում, հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ ասի կառավարությունը կոռումպացված է»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ բիզնեսի խնդիրն այն է, որ նշաձողը միշտ դնում է ամենացածր սեգմենտի, որակական ամենացածր ստանդարտների վրա։ «Մեզ մոտ կա գործարարության ստնադարտ, որի արդյունքում ավելի լավ է ավելի երկար, լայն, բարձր ավտոմեքենայով շրջեն, քան գումար ներդնեն գիտելիքի, տեխնոլոգիայի, ստանդարտի մեջ»,- ասել է նա։ Կառավարությունը քննարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման հարցը։ ՀՀ-ում համավարակին զուգընթաց՝ գործադիրը մի շարք ծրագրեր է մշակել՝ բիզնեսին, սոցիալապես անապահովներին, ուսանողներին աջակցելու համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |