Մեքենայում դիմակ կրելու պահանջը դեռ ուժի մեջ է․ Կհանվի առաջիկայում13 օգոստոսի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը դեռ ուժի մեջ է, այն կվերանայվի առաջիկայում։ Օգոստոսի 12-ին արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի։ Պարետի հայտարարությունից հետո օգոստոսի 13-ից որոշ վարորդներ սկել են երթևեկել առանց դիմակի՝ կարծելով, թե նոր կանոնն արդեն ուժի մեջ է մտել։ Ոստիկանությունը շարունակում է կիրառել համապատասխան տուգանքներ՝ մեքենայում դիմակ չկրելու համար։ Ավինյանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ դիմակի կրման կանոններում (անձնական օգտագործման ավտոմեքենայում կամ բնության գրկում), գրադարանների, թանգարանների գործունեության և թատերահամերգային միջոցառումների վերաբերյալ փոփոխություններ դեռ չեն կատարվել, առկա կանոնները շարունակում են գործել: Փոխարենն օգոստոսի 12-ից թույլատրվում է հավաքների, ակցիաների, մինչև 40 հոգանոց ընտանեկան միջոցառումների անցկացումը։ Օգոստոսի 12-ից նաև ՀՀ սահմանը բաց է օտարերկրացիների համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |