Գերմանիայում աշակերտներին կարող են հեռացնել դպրոցից դիմակ չկրելու համար13 օգոստոսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ամենամեծ դաշնային շրջանի՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի աշակերտները 5-ամսյա դադարից հետո, վերադարձել են դպրոցներ։ 5-րդ դասարանից սկսած այս շրջանի դպրոցներում դիմակ կրելը դասերի և դասամիջոցների ժամանակ պարտադիր է։ Դիմակ չկրելու դեպքում աշակերտին կարող են հեռացնել դպրոցից, գրում է Deutsche Welle-ն։ Դիմակը կարող է միայն ուսուցիչը հանել, այն էլ կարճ ժամանկով, երբ կանգնած է գրատախտակի մոտ՝ այսինքն, աշակերտներից բավականին հեռու է։ Աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչում, նրանք տեղից են պատասխանում։ Գերմանիայում հիմա շոգ եղանակ է, +30 աստիճան, և 5-6 ժամ շարունակ դիմակ կրելը բարդ է, սակայն աշակերտների և ծնողների մեծ մասը կարծում է, որ ավելի լավ է առկա սովորել դիմակ կրելով, քան հեռավար։ Ջերմաչափում դպրոց մտնելիս չի արվում, սակայն ձեռքերը ախտահանվում են, իսկ միջանցքում հատուկ ուղենիշեր կան, որ միակողմանի շարժ լինի։ Ծնողներին խստիվ պատվիրվել է երեխային դպրոց չուղարկել, եթե նա հարբուխ ունի։ Նույնը նաև ուսուցիչներին է վերաբերում։ Մարտ ամսից Գերմանիայի դպրոցների աշակերտները հեռավար էին սովորում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հետո սկսեցին փոքր խմբերով հաճախել շաբաթական 1-2 անգամ. դրանից հետո մեկնարկեցին ամառային արձակուրդները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |