ՀՀ-ում կորոնավիրուսի 276 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 276 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,299-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 276-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 814 դեպք կա, այլ պատճառով՝ 239։

Ապաքինվել է ևս 267 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,164 է։ Փաստացի բուժվողների թիվը 6082 է։

Մեկ օրում թեստավորվել է 1465 մարդ։

Ընդհանուր առմամբ, 181,962 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---