Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը չի՞ կարողանում կողմնորոշվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում 6 փետրվարի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքը պահանջել է երկրի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգից պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժակ Էքիյանը, 2008թ. Liberte pour l'Histore ասոցիացիայի կազմակերպած խորհրդաժողովում, ցուցադրվեց մի տեսանյութ, որը լուրջ մտահոգություն առաջացրեց Ֆրանսիայի հայ համայնքում: Ժակ Լանգը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի առաջին պաշտպաններից մեկն էր, ցուցադրված նյութում հրաժարվում է իր դիրքորոշումից: «2007թ հոկտեմբերի 12-ին ես քվեարկեցի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի օգտին, քանի որ դա ինձ հարկավոր էր նախընտրական քարոզարշավի ժամանակ»,-ասել է Լանգը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների դաշնության (CCAF) նախագահ Ալեքսիս Գովչյանը բաց նամակ է հղել նախկին նախարարին, որտեղ իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր նոր դիրքորոշման վերաբերյալ: «Շատ տխուր է, որ այդ անազնիվ արշավն ու վրդովմունքն իմ դեմ են ուղղված: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի հետ բանավիճել կամ բարոյախոսություններ լսել: Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհում եւ, հատկապես, Թուրքիայում»,-ասել է Լանգը AFP-ին տված հարցազրույցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |