Բելառուսական Nexta տելեգրամ ալիքի ստեղծողի հանդեպ հետախուզում է հայտարարվել

Բելառուսական Nexta տելեգրամ ալիքի ստեղծողի հանդեպ հետախուզում է հայտարարվել

PanARMENIAN.Net - Բելառուսական Nexta տելեգրամյան էջի ստեղծող Ստեփան Պուտիլոյին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական հոդվածով։ Նրան հանդեպ հայտարարվել է հետախուզում․ սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է տելեգրամյան ալիքը։

Nexta Live ալիքը ունի 1․9 մլն հետևորդ, իսկ Nexta ալիքը՝ 720,000։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Ընդդիմադիրները պնդում են, որ պատկերը հակառակն է և ընտրությունները կեղծվել են։

Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Կան նաև զոհվածներ։

Ընտրությունների օրվանից երկրում ինտերնետի հասանելիությունը սահմանափակվել էր։ Ցույցերին և ոստիկանական բռնություններին վերաբերող տեղեկությունը հիմնականում տեղադրվում էր բելառուսական տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝՝ Nexta-յում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---