Արցախի ԱԳ նախարարին վերագրվել են ուրիշի մտքերը․ Ստեփանակերտից հերքում են ռուսական կայքի հրապարակումը![]() 15 օգոստոսի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ իբրև թե ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտությանը։ Ըստ աղբյուրի, Մայիլյանն իբրև ասել է՝ «եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»: Ռուսական աղբյուրը հղում է արել Defense24 լեհական գործակալությանը։ Արցախի ԱԳՆ-ից նշում են, որ լեհական գործակալության բնօրինակ հոդվածում նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին: «Հույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի հետևանք էր էր: Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»,-նշել են Արցախի ԱԳՆ-ից՝ հույս հայտնելով, որ ռուսական լրատվական գործակալությունը անհապաղ կշտկի թույլ տված սխալը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |