Արցախում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է հաստատվել![]() 15 օգոստոսի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի (Covid-19) 1 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Առողջացել է 7 քաղաքացի: Ըդնհանուր առմամբ, Covid-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել: Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն: Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ Արցախի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած ԱՀ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, սակայն սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |