Պայթյունից հետո Լիբանանում ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը

Պայթյունից հետո Լիբանանում ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունից հետո երկրում կորոնավիրուսի նոր դեպքերն ավելացել են մոտ 100-ով, փոխանցում է Corona Tracker կայքը՝ ներկայացնելով Լիբանանում վիրուսի մասին վիճակագրությունը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել:

Օգոստոսի 4-ին նախորդած շաբաթվա ընթացքում երկրում մեկ օրում վարակակիրների ամենաբարձր ցուցանիշը 221-ն է եղել, գրանցվել է հուլիսի 31-ին։ Հուլիսի 30-ին գրանցվել է պայթյունին նախորդած 7 օրերի ամենացածր ցուցանիշը՝ վարակի 121 հաստատաված դեպք։

Պայթյունից հետո օգոստոսի 5-ին երկրում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպքի մասին (օգոստոսի 4-ին վարակակիրների թիվ չի հայտարարվել), հաջորդող օրերին վարակակիրների թիվը տատանվել է 280-ից 330-ի միջակայքում։

Օգոստոսի 14-ի դրությամբ Լիբանանում հաստատվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 334 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ Լիբանանում օգոստոսի 15-ի դրությամբ 8045 հաստատված դեպք կա և 94 մահ։ Երկրում առողջացել է 2550-ից ավելի մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---