Բելառուսում Բաբարիկոյի շտաբի հայազգի կամավորի ձերբակալությունը երկարաձգել են 10 օրով15 օգոստոսի 2020 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի ընտրական շտաբի կամավոր Լևոն Խալաթրյանի ձերբակալությունը ևս 10 օրով երկարաձգել են։ Այս մասին հայտնում է Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական թևի նախկին ղեկավար Գեորգի Կևորկովը։ Խալաթրյանը ձերբակալվել էր օգոստոսի 12-ին Բաբարիկոյի շտաբի ևս 4 կամավորի հետ միասին։ Շտաբի փաստաբան Մաքսիմ Զնակը ենթադրում է, որ 5 կամավորն էլ ձերբակալվել են ՔՕ «Զանգավածային անկարգություններ» հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում։ Infoteka24.ru-ն գրում է, որ Խալաթրյանը Բելառուսի քաղաքացի է։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |