ՀԱՊԿ-ն պետք է պատրաստի զինվորական ստորաբաժանումներ ունենա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումը ճիշտ որոշում էր: Այսօր ուղղակի անհրաժեշտ է պատրաստի զինվորական ստորաբաժանումներ ունենալ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ցանկացած անսպասելի գործողություններին արագ արձագանքելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: «ՀԱՊԿ հավաքական ուժերի տեղակայումը թույլ կտա ապահովել եւ ամրապնդել անվտանգությունը հետխորհրդային երկրներում»,-նշել է Մ.Ալեքսանդրովը:



Անդրադառնալով երկրի տարածքից ամերիկայն ռազմակայանը դուրս բերելու մասին Ղրղզստանի ղեկավարության որոշմանը` ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավարն ընդգծել է, որ այն միայն ապակայունացնող գործոն էր տարածաշրջանում: «Ղրղզստանը հրավիրել էր ամերիկացիներին որպես հյուր, իսկ նրանք եկան եւ ցանկանում էին ընդմիշտ մնալ: Նրանց բազմիցս է ասվել ռազմակայանը դուրս բերելու անհրաժեշտության մասին, սակայն նրանք անտեսում էին այդ կոչերը»,-ասել է Ալեքսանդրովը` հավելելով, որ պաշտոնական Բիշքեկը քաղաքական կամք դրսեւորեց եւ վերջապես կոշտ որոշում կայացրեց:



Փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում որոշվեց արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծել:



Փետրվարի 6-ին Ղրղզստանը որոշում կայացրեց ԱՄՆ ՌՕՈՒ-ի «Մանաս» ռազմակայանը փակելու մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---