Նոր Զելանդիայում Covid-19-ի նոր բռնկման պատճառով ընտրությունները հետաձգվել են![]() 17 օգոստոսի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայում Covid-19-ի նոր բռնկման պատճառով սեպտեմբերի կեսին կայանալիք ընդհանուր ընտրությունները հետաձգվել են մինչև հոկտեմբերի 17-ը։ Օքլենդում և ամբողջ երկրի տարածքում կրկին սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Իշխանությունները պատրաստավում են տասնյակ հազարավոր մարդկանց թեստավորել՝ կանխելու համար վիրուսի տարածումը, գրում է BBC-ն։ Օքլենդում ամբողջական լոքդաուն է հայտարարվել՝ առայժմ 3 օրով։ Մեկ օրում երկրի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում վարակի 14 նոր դեպք է գրանցվել, որից մեկը` բերովի։ Մյուս 13-ը շփում է ունեցել օգոստոսի 11-ին հայտնաբերված վարակակիր ընտանիքի հետ։ Օգոստոսի 11-ին Նոր Զելանդիայում վերջին 3․5 ամսում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք էր գրանցվել՝ բոլորը նույն ընտանիքի անդամներ։ Վարակված ընտանիքն արտերկիր չի մեկնել և օտարերկրացիների հետ չի շփվել։ Աշխարհում պանդեմիայի բռնկումից ի վեր, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների` կորոնավիրուսով 21․6 մլն մարդ է վարակվել, ավելի քան 773,000 մարդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |