Covid-19-ի բուժման համար օգտակար նոր պոտենցիալ դեղամիջոց է հայտնաբերվել

Covid-19-ի բուժման համար օգտակար նոր պոտենցիալ դեղամիջոց է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Չիկագոյի համալսարանի Փրիցկերի անվան մոլեկուլային ճարտարագիտության դպրոցի գիտնականները կորոնավիրուսի բուժումն արագացնող, արդեն գոյություն ունեցող նոր դեղամիջոց են գտել` Ebselen-ը։ Այս մասին հայտնում է համալսարանի կայքը։

Նրանք օգտագործել են համակարգչային մոդելավորման տեխնոլոգիան` պարզելու, թե ինչպես կարող է արդեն գոյություն ունեցող դեղամիջոցը արագացնել կորոնավիրուսի համաճարակի լուծումը։

Ըստ գիտնականների՝ վիրուսի ամենից խոցելի բաղադրիչը Mpro պրոտեոլիտիկ ֆերմենտներն են, որոնց ակտիվությունը կարող է նվազեցնել Ebselen փոքր մոլեկուլը։

Այս հայտնագործությունը հատկապես կարևոր է երկու տեսանկյունից․ այն հնարավորություն է տվել Ebselen-ը դիտարկել որպես վերապրոֆիլավորված դեղամիջոց և բացահայտել վիրուսի նոր խոցելի կողը, ինչը կարող է օգտագործվել Covid-19-ի թերապևտիկ բուժման մեջ։

Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,684,349 կորոնավիրուսի դեպք, մահացել է 775,489, առողջացել՝ 13,678,618 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---