Մինսկում գործադուլ անողները Լուկաշենկոյին դիմավորել են «Հեռացի՛ր» վանկարկումներով![]() 17 օգոստոսի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է նոր ընտրություններ անցկացնելուց։ Այդ մասին նա հայտարարել է Մինսկի անվակցորդների գործարանի (ՄԶԿՏ) աշխատակիցների հետ հանդիպմանը, որոնք դիմավորել են նրան «Հեռացի՛ր» վանկարկումներով։ Գործարաններից շատերի աշխատակիցները միացել են գոծադուլին։ «Ես երբեք ոչ մի բան չեն անի ճնշման տակ։ Մինչև ինձ չսպանեք, նոր ընտրություններ չեն լինի։ Որովհետև չի լինի ոչ ՄԶԿՏ-ն, ոչ Բելազը, ոչ էլ ՄԱԶ-ը՝ կես տարում ամեն ինչ կոչնչացնենք»,- ասել է նա, գրում է ՌԲԿ-ն։ Օգոստոսի 16-ին իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ ելույթում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը չի ընդունի արևմտյան երկրների՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջը։ «Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, և, ցավոք, մեր հարազատ Ուկրաինան, կոչ են անում նոր ընտրություններ անցկացնել։ Եթե մենք տեղի տանք, մենք անկման մեջ կհայտնվենք և երբեք չենք կայունացնի իրավիճակը։ Մենք կմահանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես ազգ»,- ասել էր նա։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |