Գիտնականները կորոնավիրուսի առաջացման նոր վարկած են առաջ քաշել

Գիտնականները կորոնավիրուսի առաջացման նոր վարկած են առաջ քաշել

PanARMENIAN.Net - Վարակաբան Ջոնաթան Լեթեմը և կենսաբան Էլիսոն Ուիլսոնը վարկած են առաջ քաշել, թե կորոնավիրուսը կարող էր ծագել դեռ 2012 թվականին՝ Չինաստանում։ Այս մասին հայտնում է Independent Science News ամսագիրը։

Նրանք հայտնաբերել են չինացի մի բժշկի գրառումները, որը Չինաստանի Յունան նահանգում բուժել էր հանքափորներին. վերջիններս 2 շաբաթ մաքրել էին հանքը չղջիկների կեղտից։

Որոշ հանքափորներ հիվանդացել էին՝ ունենալով Covid-19-ին բնորոշ ախտանիշեր․ թոքաբորբ, չոր հազ, ցավ վերջույթներում և բարձր ջերմություն: Նրացից ոմանք միացվել էին թոքերի արհեստական օդափոխման սարքերի, 3-ը մահացել էին։

Նրանց արյան փորձանմուշներն ուղարկվել են Ուհանի լաբորատորիա, որտեղ հաստատվել է, որ նրանք վարակված են եղել կորոնավիրուսով: Այսպիսով՝ վարակը կարող էր ադապտացվել մարդկային օրգանիզմին դեռ 2012 թվականին, կրկին Չինաստանում։

Պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսը բռնկվել է 2019-ի վերջին՝ չինական Ուհան քաղաքում։

Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21,684,349 դեպք, մահացել է 775,489, առողջացել՝ 13,678,618 մարդ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---